Բաղադրամասեր
մեկ ճուտին՝
35 գ հալած յուղ,
100 գ պոմիդոր,
50 գ բադրիջան,
50 գ բուլղարական տաքդեղ,
3 գ սխտոր,
աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Նախապատրաստած ճուտի միսը կրծքի կողմից ճեղքել և օթակով տափակացնել: Դրանից հետո վրան ցանել աղ և պղպեղ, դնել դաղած յուղով տապակը, կափարիչով ամուր ծածկել, վրան դնել որևէ մաքուր ծանրություն (քար) և 20—25 րոպե տապակել: Դրանից հետո ճուտը շրջել և տապակելը շարունակել մինչև պատրաստ լինելը։
Տապակած ճուտը մատուցել սկուտեղում։ Աոանձին մատուցել ծեծած սխտոր, վրան լցրած հավի արգանակ (100 գ)։ Խավարտը՝ տապակած բանջարեղեն։