Բաղադրամասեր

50 գ չորթանին՝

1/2 ձու,

40 գ ցորենի ձավար,

10 գ ալյուր,

20 գ գլուխ սոխ,

6 գ դաղձ կամ համեմ,

աղը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Չորթանը մանրացնել և մի գիշեր սառը ջրում թրջոց դնել: Հաջորդ օրը դանդաղ տրորելով, չորթանը բաց անել գոլ ջրով, որպեսզի միատեսակ զանգված ստացվի (100 գ չորթանին՝ 1 լիտր գոլ ջուր):

Կաթսայում ձուն ու ալյուրը լավ հարել, դրա մեջ լցնել թանը, դնել մարմանդ կրակին, անընդհատ խառելով՝ հասցնել միչև եռման:

Դրանից հետո ապուրի մեջ լցնել սոխառած, եփած ցորենի ձավար, դաղձ կամ համեմ, լավ խառնել և մեկ անգամ էլ եռացնել: