Բաղադրամասեր
Խմորի համար ՝
5 բաժակ ալյուր,
½ թ. գ. աղ,
3 ճ. գ. ձիթայուղ,
1 ճ. գ. չոր թթխմոր,
¼ բաժակ գոլ ջուր,
ջուր փափուկ խմոր ստանալու համար,
1 թ. գ. շաքարավազ,
Վրան քսելու համար ՝
2 բաժակ լավ խառնած թահին,
1 ու կես բաժակ շաքարավազ,
1-2 թ. գ. դարչինի փոշի
Պատրաստման եղանակը
Խառնել չոր թթխմորը, մեկ ճ. գ. շաքարավազն ու մեկ քառորդ բաժակ գոլ ջուրը, թողնել, որ զանգվածն ուռչի:
Ավելացնել ալյուրը, աղն ու մնացած բաղադրիչները` փափուկ խմոր ստանալու համար:
Վերցնել թաս, յուղել, մեջը դնել խմորն ու շուռումուռ տալ, որպեսզի ամբողջությամբ ծածկվի յուղով: Ծածկել ցելոֆանի շերտով ու թողնել միջանցիկ քամուց զերծ անկյունում, մինչև բարձրանա իր կրկնակի չափով:
Առանձին տարայում խառնել թահինը, շաքարն ու դարչինը: Դնել մի կողմ:
Խմորը բաժանել տասը մասի, գրտնակել 25 սմ տրամագծով կլոր շերտերի և վրան քսել թահինի խառնուրդը:
Ոլորել, ստանալ երկար ոլորված շերտեր և ծայրերը սեղմելով փակել, որպեսզի չթափվի թահինով միջուկը: Այնուհետև այդ ոլորված շերտերը ևս իրենց հերթին ոլորելով ստանալ կլոր խմորեղեն
Թխել նախապես 200C տաքացված ջեռոցում մինչև ոսկեգունելը: