Բաղադրամասեր
400 գ կաթնաշոռ,
1,5 բաժակ շաքարավազ,
200գ սերուցքային կարագ,
5 հատ ձու,
400 գ ալյուր,
1 ճաշի գդալ փխրեցուցիչ,
1 թեյի գդալ ձեթ
Պատրաստման եղանակը
Վերցնել 2 մեծ աման։ Առաջինի մեջ ավելացնել ձվերը, 0,5 բաժակ շաքարավազ, կաթնաշոռ և հարել հարիչով, մինչև հեղուկ զանգված ստանալը:
Երկրորդ ամանի մեջ լցնել մեկ տուփ փխրեցուցիչ, կարագ, 1 բաժակ շաքարավազ։ Ալյուրը ավելացնել աստիճանաբար և խառնել ձեռքերով։ Խմորը պետք է ստացվի փխրուն և չկպչի ձեռքերին։
Վերցնել թխելու համար ֆորմա, պատել ձեթով։ Ավելացնել խմորի մի մասը և հավասարեցնել։
Կաթնաշոռի խառնուրդը դանդաղ ավելացնել խմորի վրա, որի վրա լցնել խմորի մնացած մասը։
Թխել 40-50 րոպե 180 աստիճանում։