Բաղադրամասեր
150 գ սպիտակ աղացած ձավարին (բլղուր)՝
1 հատ պոմիդոր,
1 հատ կիտրոն ,
ձեթ,
200 գ կանաչեղեն (մաղադանոս, մառոլ և սամիթ),
Աղը, սև պղպեղը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Բլղուրը թրջել այնքան ջրով, որ լավ խոնավանա ու թասի տակ աննշան ջուր մնա: Մանր կտրտել կանաչիները: Մեկ ժամ անց, երբ բլղուրի հատիկներն արդեն ներծծվում են ջրով, կտրատած կանաչիները լցնել բլղուրի վրա: Ավելացնել կտրտած պոմիդոր, աղ, սև պղպեղ և ձեթ: Այնուհետև այդ ամբողջ զանգվածի վրա ճզմել 1 կիտրոնի հյութ և լավ խառնել: Մատուցել մառոլով կամ խաղողի մատղաշ տերևներով: