Բաղադրամասեր
Կաթ – 2 բաժակ,
Ձու – 2 հատ,
Չիլի պղպեղ – 2-3 հատ,
Կարագ – 50 գ,
Սոդա – 0.5 թ/գ,
Աղ – 5-6 թ/գ,
Փխրեցուցիչ – 1 թ/գ,
Չոր աղացած սխտոր – 1 ճ/գ,
Սխտորային սոուս «Տաբասկո» – 1 թ/գ,
Աղացած մշկընկույզ – 1 թ/գ,
Աղացած սև պղպեղ – 2-3 թ/գ,
Ալյուր – 350 գ
Պատրաստման եղանակը
կզբում խառնել հեղուկ բաղադրիչները. 2 բաժակ կաթը, 2 ձուն և հալեցրած կարագը: Խորհուրդ. եթե ցանկանում եք խմորն ավելի փափուկ դարձնել, ավելացրեք 20-30 գ կարագ: Հետո առանձին թասի մեջ խառնել չոր բաղադրիչները. ալյուրը, մշկընկույզը, պղպեղը, սոդան, աղը, աղացած սխտորը և փխրեցուցիչը:
Չիլի պղպեղը բարակ կտրատել և ավելացնել չոր բաղադրիչների մեջ:
Խառնել չոր բաղադրիչները հեղուկ բաղադրիչների հետ՝ ընթացքում չոր զանգվածի մեջ ավելացնելով 5-ական ճ/գ: Լավ խմոր հունցել:
Հետո խմորի մեջ ավելացնել «Տաբասկո» սոուսը:
Խմորը լցնել հացը թխելու համար նախատեսված կաղապարի մեջ: Տաքացնել ջեռոցը մինչև 200 աստիճան և թխել 25-30 րոպե:
Սառեցնել հացը սենյակային ջերմաստիճանում մոտ 10 րոպե և մատուցել: