Բաղադրամասեր
կարտոֆիլ - 600 գր
ձիթայուղ - 1 բաժակ
կարագ - 2 ճգ
սխտոր - 2 գլուխ
մաղադանոս - 1 ճգ
լիմոն - 1 հատ
ուրց - 5-6 ճյուղ
աղ, սև պղպեղ։
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը լվանալ և խոր տարայի մեջ խառնել ձիթայուղի, կարագի և մաղադանոսի հետ։
Կարտոֆիլը կտրատել զիգզագաձև և շարել ջեռոցի թավայի մեջ։
Սխտորը, լիմոնը և ուրցը բաժանել կարտոֆիլների միջև, վրան աղ և պղպեղ ցանել։
Ամբողջը 1 ժամ տեղադրել 170 աստիճան տաքությամբ ջեռոցում։
Մատուցել ոչ շատ տաք վիճակում։