Բաղադրամասեր

150 գ ոչխարի մսին՝

12 գ ցորենի հաց,

1/4 ձու,

30 գ կաթ,

4 գ սխտոր,

20 գ հալած յուղ,

6 գ ալյուր,

100 գ տոմատի խյուս,

աղը,կարմիր և սև պղպեղը՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը

Ոչխարի փափուկ միսը կտրտել և մսաղացով աղալ, աղացած մսին ավելացնել կաթի մեջ թրջած ցորենի հաց, ծեծած սխտոր, աղ, սև և կարմիր պղպեղ, խառնել և երկրորդ անգամ աղալ:

Դրանից հետո խճողակին խառնել հարած ձու և ձևավորելով ձվաձև, սխտորած պատրաստել, թաթախել ալյուրի մեջ և հալած յուղով տապակել:

Սխտորածը մատուցելիս վրան լցնել տոմատի խյուս: