Բաղադրամասեր

Բրնձի քացախ- 3-4 ճաշի գդալ

Շաքար-1 ճաշի գդալ

Աղ-ըստ ճաշակի

1 տուփ Չորացրած ջրիմուռների հավաքածու «Նորի»

Թույլ աղ դրած կամ մարինացված սաղմոն

100-150 գրամ Ավոկադո

1 հատ Թարմ վարունգ

2 հատ Կանաչ սոխ

2 ճյուղ (պարտադիր չէ) Վասաբի

25 գրամ Սերուցքային պանիր

50-100 գրամ Կարմիր կամ սեւ ձկնկիթ

50 գրամ (պարտադիր չէ) Մարինացված մանրածովախեցգետիններ (криветки)

100 գրամ (պարտադիր չէ) Մարինացված կոճապղպեղ (имбирь)

1 բանկա Սոյայի սոուս

Ծղոտե փոքր սփռոց

Պատրաստման եղանակը

Բրինձը խաշել մեծ քանակությամբ ջրով եւ շատ քիչ աղով: Ջրքամել, թողնել մի քիչ սառչի: Երբ հասնի մոտ 40-42 աստիճանի, ավելացնել շաքարավազն ու բրնձի քացախը, լավ խառնել:

Ծղոտե անձեռոցիկի վրա դնել «նորի»-ի մի թերթիկ: Վրան լցնել բրձից մի քանի գդալ, եւ ոչ շատ հաստ շերտով տարածել չորացրած ջրիմուռի վրա: Եզրից մի մատ թողնել ազատ:

Բրնձի վրա բարակ գծով քսել վասաբի: Վասաբիի վրա մի քիչ ավելի հաստ գծով քսեք սերուցքային պանիր: Սկսեք շարել լցոնը՝ երկար բարակ կտրատած ավոկադոն, վարունգը, կանաչ սոխը, ձկնամթերքները:

Ծղոտի օգնությամբ զգուշությամբ բայց շատ ամուր սկսեք փաթաթել ռոլլերը: Հենց այդպես փաթաթած էլ թողեք մի որոշ ժամանակ մնա, որպեսզի ամրանա:

Կտրատեք շատ սուր դանակով: Մատուցեք մարինացված կոճապղպեղի, վասաբիի եւ սոյայի սոուսի հետ: Ի դեպ, կարող եք վասաբին եւ սոյայի սոուսը խառնեք իրար 1:10 հարաբերությամբ, առանձին փոքրիկ ամանում, եւ սուշին թաթախելով այդ խառնուրդի մեջ ուտել: