Բաղադրամասեր

սուլուգունի- 500 գր,

սպիտակ պաքսիմատ- 1 բաժակ,

կարմիր պղպեղ- 1թգ,

ձու- 2 հատ,

ալյուր- 2 ճգ,

աղացած չիլի, աղ, բուսայուղ, անանուխ ` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Սուլուգունի պանիրը կտրատել հաստ կտորներով: Ձուն հարել 2 պտղունց աղի հետ: Պանիրը գլորել սկզբում ալյուրի մեջ, հետո՝ ձվի, ապա պաքսիմատի մեջ:

Թավայի մեջ լցնել մինչև 1սմ բարձրության բուսայուղ, դնել միջինից բարձր կրակի վրա և պանրի կտորները երկու կողմից տապակել մինչև ոսկեգույն դառնալը: Տապակված պանիրները դնել անձեռոցիկի վրա, որպեսզի ազատվեն ավելորդ յուղից: Անանուխը կտրատել, լցնել պանրի վրա և մատուցել:

Ուտեստը նաև կարելի է մատուցել սոուսով, որի համար անհրաժեշտ է խառնել 2 ճգ մածունը ու քերիչով անցկացրած 1 հատ վարունգը: