Բաղադրամասեր
1 կգ փափուկ միս
0,5 կգ սոխ
0,5 կգ գազար
0,4 կգ կանաչ պղպեղ
0,4 կգ կարմիր պղպեղ
Պատրաստման եղանակը
Միսը կտրատել 10 սմ երկարությամբ և 0,5 սմ հաստությամբ բարակ շերտերով՝ մեկ ափի չափով և տապակել:
Նշված մյուս մթերքները կտրատել օղակաձև և տապակել բուսական յուղով:
2 ճ/գ ալյուրը բովել 2 ճ/գ բուսական յուղում՝ մինչև վարդագույն դառնալը, աստիճանաբար ավելացնել 2 բաժակ ջուր:
Ստացված զանգվածը ավելացնել տապակած մթերքին, համեմել սև պղպեղով և 20 րոպե եփել ջեռոցում: