Բաղադրամասեր

Կարագ – 300 գ,

Ալյուր – 500 գ,

Շաքարավազ – 150 գ,

Կաթ – 60 մլ,

Ձու – 1 հատ,

Չոր խմորիչ – 1 ճ/գ,

Շագանակագույն շաքարավազ – 200 գ,

Մաթ – 250 գ,

Աղացած դարչին – 1 թ/գ

Պատրաստման եղանակը

Առանձնացնել 250 գ կարագը և հալեցնել: Խորը թասի մեջ լցնել մի փոքր սառած հալեցրած կարագը, ավելացնել ալյուրը, շաքարավազը, կաթը, խմորիչը և ձուն: Հունցել յուղոտ խմոր:

Խմորը դնել ալյուր շաղ տված հարթության վրա և հունցել 1-2 րոպե: Գունդ ձևավորել և դնել թասի մեջ: Ծածկել սրբիչով և թողնել 40 րոպե՝ հասունանալու համար:

Տաքացնել վաֆլու սարքը: Խմորը բաժանել 5 սմ տրամագծով գնդիկների: Գնդիկներից վաֆլի թխել:

Դեռ տաք վաֆլիները կտրել կլոր մետաղե օղակով:

Խորը սոտեյնիկի մեջ (չվառվող ծածկույթով) հալեցնել շաքարավազը մաթի հետ, ավելացնել մնացած կարագը և դարչինը: Խառնելով եփել՝ մինչև կարամելային օշարակ ստանալը: Շերտավորել վաֆլիները կարամելային օշարակով: