Բաղադրամասեր

200 գ իշխանին՝

35 գ սպիտակ գինի,

10 գ լիմոն կամ 55 գ նռան հատիկ,

աղը, պղպեղը, թարխունը, կանաչ սոխը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կաթսայի հատակին դնել մաքուր, մանր ձողեր, լցնել սպիտակ գինի:

Ձողերի վրա, 2-3 շարք դարսել նախապատրաստած և աղ արած իշխանը: Ձկան վրա ցանել խոշոր կտրտած թարխուն և կանաչ սոխ: Կաթսան ծածկել և մարմանդ կրակով շոգեխաշել 18-20 րոպե:

Իշխանը մատուցել տաք: Առանձին մատուցել լիմոն կամ նռան հատիկներ: