Բաղադրամասեր

սպանախ - 1 կգ,

ընկույզ - 1 բաժակ,

քացախ - 2-3 ճգ,

եռացրած հովացրած ջուր - կես բաժակ,

աղ, սև պղպեղ, սխտոր մաղադանոս

Պատրաստման եղանակը

Սպանախը եփել, մսաղացով աղալ: Ընկույզը աղալ, հարելով քիչ-քիչ ջուր լցնել՝ մինչև ստացվի թթվասերի թանձրության զանգված, ավելացնել քացախ, աղ, պղպեղ, մանրած մաղադանոս, ճզմած սխտոր և լավ խառնել:

Ստացված թանձրուկը խառնել աղացած սպանախի հետ և մատուցել: