Բաղադրամասեր
150 գ ոչխարի մսին՝
25 գ գլուխ սոխ,
20 գ հալած յուղ,
250 գ սպանախ,
աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ոչխարի մսի փափուկ մասը մանր կտրտել և յուղով տապակել:
Նույն կաթսայի մեք գցել մանր կտրտած գլուխ սոխ և տապակելը շարունակել մինչև սոխի պատրաստ լինելը։
Դրանից հետո ավելացնել աղ, պղպեղ, լվացած և խոշոր կտրտած սպանախ և վրան եռման ջուր լցնել այնքան, որ մթերքը ծածկվի։ Ոչխարի միսը այղպես խաշել փակ կաթսայում մինչև պատրաստ լինելը։