Բաղադրամասեր

խոզի փափուկ միս - 500 գր,

սպանախ - 200 գր,

պանիր - 70 գր,

ռեհան,

աղ,

բուսական յուղ

Պատրաստման եղանակը

Խոզի միսը ուղղահայաց բարակ կտրել, ծեծել:

Սպանախը քիչ ջրով եփել մոտ 10 րոպե, ձեթով տապակել և տարածել մսի վրա: Վրան քերած պանիր ավելացնել և փաթաթել:

Ռուլետի վրա խոզապուխտ շարել, դնել կարագով պատված տապակի մեջ և դնել ջեռոցը: Եփել 50-60 րոպե 200 աստիճան ջերմաստիճանով: