Բաղադրամասեր

400 գ. սպագետտի,

200 գ. ծաղկակաղամբ,

100 գ. պանիր,

պաքսիմատ,

սոխ, կանաչի,

ձեթ,

աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

Սպագետին եփել, ծաղկակաղամբը խաշել և տապակել ձեթով:

Առանձին թավայի մեջ սոխառած անել, ավելացնել ծաղկակաղամբը, սպագետտին և մանր կտրատված կանաչին:

Այս ամենը համեմել աղով և պղպեղով:

Կրակից վերցնելուց հետո ավելացնել պանիրը և պաքսիմատը:

Վերջում վրան մի փոքր ձիթայուղ ավելավնել: