Բաղադրամասեր
75 գ ոչխարի մսին՝
200 գ գլուխ սոխ,
3 գ բրինձ,
1/4 ձու,
10 գ յուղ,
15 գ ալուչա,
15 գ տոմատ-պյուրե,
աղը, պղպեղը, համեմը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Մսաղացով աղացած ոչխարի մսին ավելացնել կտրտած գլուխ սոխ, համեմ, աղ, պղպեղ և խաոնել: Պատրաստած խճողակը տապակում յուղով թեթևակի տապակել: Խճողակին ավելացնել ձու, եփած բրինձ և խառնել: Ոչխարի մսի մնացած ոսկորներից եփել արգանակ և քամել:
Լցոնած սոխը խիտ շարքերով դարսել կաթսայում, ավելացնել ալուչա, տապակած տոմատ - պյուրե, լցնել մի քիչ արգանակ և ծածկել շրջված ափսեով։ Կաթսան փակել և մարմանդ կրակով եփել, մինչև տոլմայի պատրաստ լինելը:
Տոլման մատոլցելիս վրան լցնել իր հյութից: