Բաղադրամասեր
2 ձվին՝
150 գ կանաչ սոխ,
50 գ հալած յուղ,
աղը, պղպեղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ձուն կոտրել, լցնել ափսեն, աղ գցել, պղպեղ ցանել, հարել և լցնել մանր կտրտած ու յուղով տապակած կանաչ սոխի վրա տապակել մինչև պատրաստ լինելը:
Ձվածեղը մատուցել նույն ամանում, վրան ցանել մաղադանոս։