Բաղադրամասեր

Շամպինիոն – 500 գ,

Չոր սպիտակ գինի – 2-3 թ/գ,

Սխտոր – 2-3 պճեղ,

Ձիթապտղի յուղ՝ ըստ ճաշակի,

Աղ `ըստ ճաշակի,

Պատրաստման եղանակը

Շերտերով կտրատեք սունկը: Մի քիչ ձիթապտղի յուղ տաքացրեք թավայի մեջ: Դանակով մանրացված սխտորը ավելացրեք ձեթի մեջ և մեկ րոպե պահեք տաք զանգվածի մեջ:

Այնուհետև ավելացրեք սունկը, տապակեք՝ մինչև ոսկեգույն կեղևի առաջացումը: Դրանից հետո ավելացրեք գինին: Տապակեք սունկը՝ մինչև գինու գոլորշիանալը: Համեմեք աղով: Ըստ ճաշակի կարող եք ավելացնել նաև մանր կտրատված մաղադանոս: Բարի ախորժակ: