Բաղադրամասեր
Շամպինիոն – 500 գ,
Չոր սպիտակ գինի – 2-3 թ/գ,
Սխտոր – 2-3 պճեղ,
Ձիթապտղի յուղ՝ ըստ ճաշակի,
Աղ `ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Շերտերով կտրատեք սունկը:
Մի քիչ ձիթապտղի յուղ տաքացրեք թավայի մեջ:
Դանակով մանրացված սխտորը ավելացրեք ձեթի մեջ և մեկ րոպե պահեք տաք զանգվածի մեջ:
Այնուհետև ավելացրեք սունկը, տապակեք՝ մինչև ոսկեգույն կեղևի առաջացումը:
Դրանից հետո ավելացրեք գինին: Տապակեք սունկը՝ մինչև գինու գոլորշիանալը: Համեմեք աղով: Ըստ ճաշակի կարող եք ավելացնել նաև մանր կտրատված մաղադանոս: Բարի ախորժակ: