Բաղադրամասեր
2 ձվին՝
100 գ թարմ սունկ,
20 գ սոխ,
30 գ յուղ,
աղը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Մաքրած սունկը 30—40 րոպե եփել աղ արած ջրում, հանել, մանր կտրտել։ Տապակում պատրաստել սոխառած, վրան լցնել կտրտած սունկը, տապակել 7—10 րոպե, վրան լցնել աղի հետ հարած ձու և կարմրացնել մինչև պատրաստվելը։