Բաղադրամասեր
սունկ – 300 գ,
գազար – 1-2 հատ,
պղպեղ (քաղցր կամ կծու)- 1 հատ,
սամիթ,
աղ, սև պղպեղ,
սխտոր – 1 ատամիկ,
քացախ – կես թեյի գդալ ,
բուսայուղ
Պատրաստման եղանակը
Սունկը լավ լվանալ, բուսայուղով տապակել, մի քիչ աղ անել: Ապա թավայից տեղափոխել քամիչի վրա՝ ավելորդ յուղը քամելու համար:
Գազարը խոշոր քերիչով անցկացնել, պղպեղը կտրատել երկար շերտիկների: Սամիթը մանր կտրատել: Սխտորը ճզմել: Սունկը, գազարը, սխտորը, կանաչին, պղպեղը լցնել խորը ամանի մեջ, աղ, պղպեղ ցանել, մի քիչ քացախ լցնել և խառնել: