Բաղադրամասեր
20 գ չորացրած սնկին՝
25 գ գլուխ սոխ,
15 գ հալած յուղ,
25 գ բրինձ,
աղը, պղպեղը, մաղադանոսը ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Չորացրած սունկը ընտրել, խնամքով լվանալ,3-4 ժամ պահել ջրի մեջ և այդ նույն ջրում խաշել։
Արգանակը քամել, իսկ խաշած սունկը մանր կտրտել և նորից դնել արգանակի մէջ։ Ապուրին ավելացնել, սոխառած, ընտրած ու լվացած բրինձ և եփել բրնձի պատրաստ լինելը: