Բաղադրամասեր
9 հատ հավի ձու,
2 բաժակ ալյուր,
500 գ շաքարավազ,
1 ճաշի գդալ ձեթ,
200 մլ ջուր,
1 թեյի գդալ աղ,
5 ճաշի գդալ մեղր,
1 թեյի գդալ կիտրոնի հյութ,
1 հատ վանիլ,
100 գ կարագ,
500 գ տապակած գետնանուշ,
2 ճածի գդալ կակաո,
1 տարրա խտացրած եփած կաթ,
3 ճաշի գդալ թթվասեր
Պատրաստման եղանակը
Նուգայի համար պետք է։ 300գ շաքարավազ,5 ճաշի գդալ մեղր,2 ձվի սպիտակուց, 1 թեյի գդալ կիտրոնի հյութ, 1 տուփ վանիլ, 300գ գետնանուշ։
Գետնանուշը մեկ շերտով դնել ափսեյի վրա և դնել միկրոալիքային վառարանում 3 րոպեով։ Թողնել սառի և կեղևազրկել։
Խառնել շաքարավազը,ջուրը և մեղրը և դնել մարմանդ կրակի վրա։ Հասցնել մինչև եռման։ Օշարակի ջերմաստիճանը պետք է լինի 140 աստիճան։ Եռալուց հետո եփել ևս 10-12 րոպե։
Մինչը օշարակի եփվելը, պետք է հարել սպիտակուցները, պնդանալուրց հետո ավելացնել կիտրոնի հյութ և վանիլին։ Այնուհետև պետք է սպիտակուցների վրա բարակ շերտով ավելացնել օշարակը, շարունակել խառնել բարձր արագության վրա։ Զանգվածը պետք է մեծազան 2-3 անգամ, պետք է լինի շատ խիտ:
Ավելացնել գետնանուշը և լավ խառնել գդալով։
Խմորի համար։ 7 ձու, 2 բաժակ ալյուր, 1,5 բաժակ շաքարավազ, 1 բաժակ ձեթ, ¾ բաժակ ջուր, 3 թեյի գդալ փխրեցուցիչ, 1 թեյի գդալ աղ, 1 թեյի գդալ կիտրոնի թթու, 1 տուփ վանիլին։ Դեղնուցները առանձնացնել սպիտակուցից։ Սպիտակուցները հարել կիտրոնի հյութի հետ։ Դեղնուցները, ջուրը, շաքարավազի կեսը և ձեթև հարել։ Ալյուրը, շաքարավազի կեսը,աղը և փխրեցուցիչը խառնել։ Դեղնուցի զանգվածի վրա ավելացնել հարած սպիտակուցների 1/3 մասը, սպիտակուցների վրա բարակ շերտով ավելացնել օշարակը, շարունակել խառնել բարձր արագության վրա։ զանգվաշը պետք է մեծազան 2-3 անգամ, պետք է լինի շատ խիտ։ Ավելացնել գետնանուշը և լավ խառնել գդալով։
Դեղնուցները առանձնացնել սպիտակուցից։ Սպիտակուցները հարել կիտրոնի հյութի հետ։ Դեղնուցները, ջուրը, շաքարավազի կեսը և ձեթև հարել։ Ալյուրը, շաքարավազի կեսը,աղը և փխրեցուցիչը խառնել։
Դեղնուցի զանգվածի վրա ավելացնել հարած սպիտակուցների 1/3 մասը, այլուրի խառնուրդը, դանդաղ ավելացնել մնացած սպիտակուցը։
Թխելու համար ֆորման պատել սննդային թղթով, եզրերը քսել կարագով։ Խմորը լցնել ֆորմայի մեջ։ Թխել 40-50 րոպե 180 աստիճանում։ Պատրաստի բիսկվիտը սառելուց հետո կտրատել 3-4 շերտի։
Կրեմի համար։ կարագը հարել շաքարավազի փոշու հետ։ Շարունակելով հարել ավելացնել խտացրած կաթը գդալներով։ Ավելացնել նաև մաքրված գետնանուշը և շարունակել հարել։
Առաջին շերտի վրա քսել պոպոքով կրեմի մասը։
Վրան դնել 2-րդ շերտը և վրան դնել պոպոքով նուգայի մեկ շերտ։ Նուգայի վրա դնել ևս մեկ շերտ։
Այս շերտը քսել կրեմի մյուս մասով և վրան դնել վերջին շերտը։
Գլազուրի համար։ 50գ կարագ, 2 ճաշի գալ կակաո, շաքարավազ 3 ճաշի գդալ, 3 ճաշի գդալ թթվասեր, 50գ գետնանուշ։ Կարագը հալենցել։ Ավելացնել շաքարավազ և կակաո։ Շաքարավազի հալելուց հետո ավելացնել թթվասեր և լավ խառնել։
Ավելացնել գետնանուշ և պատել տորթը։ Դնել սառնարանում 30-40 րոպե։