Բաղադրամասեր
5 հատ սմբուկ,
5 գլուխ սոխ,
150 գ ձեթ,
1 հատ համեմ,
50 գ քացախ,
Աղ
Պատրաստման եղանակը
Սմբուկները լվանալ և առանց մաքրելու ամբողջությամբ դնել ջեռոցում 200-250 աստիճանում և տապակել։ Սովորաբար պետք է տևի կես ժամ։
Հանել ջեռոցից, թողնել սառչի, մաքրել կեղևից և մսաղացով աղալ սոխի հետ։ Մեծ ամանի մեջ խառնել ձեթի, աղի և քացախի հետ։ Ձեթը և սխտորը պետք չէ ափսոսալ։
Զագվածը պահել սառնարանում մեկ օր, որպեսզի զանգվածը պնդանա։