Բաղադրամասեր

Խմոր.

ալյուր - 4 ճգ

բուսայուղ - 1 սուրճի բաժակ

ձու - 1 հատ

ջուր:

Միջուկ.

սուլուգունի պանիր - 70 գր

մաղադանոս

չորացրած անանուխ:

Պատրաստման եղանակը

Տասը կարկանդակ պատրաստելու համար ալյուրը, բուսայուղը, ձուն, ջուրը (որպեսզի խմորը շատ պինդ չլինի), խառնել և խմորը հունցել:

Միջուկի համար քերիչով անցկացնել սուլուգունի պանիրը, ավելացնել մանր կտրատած մաղադանոսն ու չորացրած անանուխը, որից հետո կպցնել կարկանդակների եզրերը։

Տապակել եռացող բուսական յուղի մեջ 7-8 րոպե։