Բաղադրամասեր
Խմորի համար ՝
Տաք կաթ – 250 մլ,
Ձու (սենյակային ջերմաստիճանի) – 2 հատ,
Հալեցրած կարագ – 75 գ,
Ալյուր – 500 գ,
Աղ – 1 թ/գ,
Շաքարավազ – 100 գ,
Չոր դրոժ – 7 գ,
Միջուկի համար ՝
Շաքարավազ (շագանակագույն) – 1 բաժակ,
Աղացած դարչին – 2.5 ճ/գ,
Կարագ – 75 գ,
Կրեմի համար ՝
Սերուցքային պանիր – 100 գ,
Կարագ – 50 գ,
Շաքարի փոշի – 200 գ,
Վանիլին – 1/2 թ/գ,
Աղ – 1/8 թ/գ,
Պատրաստման եղանակը
Դրոժը լցնել տաք կաթի մեջ, ավելացնել 1 ճ/գ շաքարավազ և թողնել, մինչև դրոժը փրփրի: Ձվերը հարել շաքարավազի հետ, ավելացնել հալեցրած կարագը, աղը, դրոժով կաթը և խառնել: Հետո աստիճանաբար ավելացնել ալյուրը և խմոր հունցել: Հունցել 7-8 րոպե, որից հետո ծածկել և դնել տաք տեղ՝ բարձրանալու համար:
Այն բանից հետո, երբ խմորը 2 անգամ կաճի, դնել այն ալյուր շաղ տված հարթության վրա, ծածկել և թողնել 10 րոպե: Տարայի մեջ խառնել շաքարավազը և դարչինը:
Բացել խմորը 40×50 չափի: Վրան քսել կարագ և համաչափ տարածել շաքարավազի և դարչինի խառնուրդը:
Փաթաթել ռուլետի նման և կտրատել 12 մասի: Բուլկիները դնել կաղապարի մեջ: Ծածկել և թողնել, որպեսզի բարձրանան: Դրանց 2 անգամ մեծանալու համար անհրաժեշտ կլինի 30 րոպե: Տաքացնել ջեռոցը մինչև 200 աստիճան:
Թխել բուլկիները 15 րոպե:
Կրեմ. քանի դեռ բուլկիները թխվում են, հարել պանիրը, կարագը, շաքարի փոշին, վանիլինը և աղը: Մատուցելուց առաջ բուլկիների վրա քսել կրեմը: