Բաղադրամասեր

Թթվասեր – 2 բաժակ,

Կարագ – 200 գ,

Սոդա – դանակի ծայրով,

Ալյուր – 3 բաժակ,

Ընկույզի միջուկ – 1 բաժակ,

Շաքարավազ – 1 բաժակ,

Դարչին,

Ձու – 3 հատ,

Շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

Կարագը թողնել սենյակային ջերմաստիճանում, փափկելուց հետո այն խառնել թթվասերին: Երկու ձու կոտրել, հարել, լցնել թթվասերի մեջ, մեկը թողնել միջուկի և վրան քսելու համար: Թթվասերի խառնուրդին աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրը, մի փոքր սոդա: Խմոր հունցել, դնել մի կողմ: Պատրաստել միջուկը:

Ընկույզը մանրացնել, խառնել շաքարավազին, ավելացնել մի քիչ դարչին և մեկ ձվի սպիտակուցը: Լավ խառնել: Խմորը բաժանել գնդերի: Ամեն գունդը բացել, եռանկյունաձև կտրատել: Յուրաքանչյուր եռանկյունու լայն մասում մի փոքր միջուկ դնել, գլանակի պես փաթաթել:

«Սիգարետները» շարել տապակի մեջ, թխել 180 աստիճանում, մինչև թեթև վարդագույն երանգ ստանան: Ապա հանել, թողնել՝ սառչեն և շաքարի փոշի ցանել վրան: