Բաղադրամասեր

75 գ ալյուր,

1 թ/գ սոդա,

50 մլ կաթ,

60 գ կարագ,

5 կգ կանաչ խնձոր,

1 ձու,

25 գր մաքրած ընկույզ,

25 գր մաքրած ընկույզ(кедровый),

60 գ չորացրած թուզ,

1 կիտրոնի հյութն ու կեղևը,

1 հում ձվի դեղնուց,

1 թ/գ վանիլի փոշի,

125 գ շաքարավազ,

Զարդարելու համար `

25 գր մաքրած ընկույզ (кедровый),

5 թ/գ դարչին,

25 գր շաքար

Պատրաստման եղանակը

Խնձորը մաքրել կեղևից և կտրատել փոքր կտորների: Վրան անմիջապես կիտրոնի հյութ լցրեք, որպեսզի չմգանա: Ավելացրեք կիտրոնի քերած կեղևը: Չորացրած թուզը մանր կտրատեք և խառնեք խնձորին: Շաքարավազը, ձուն և հում դեղնուցը հարեք, մինչև ամբողջը լավ հարվի և միասեռ լավ զանգված դառնա:

Ապա ավելացրեք փափուկ կարագը, կաթը և կրկին խառնեք: Ալյուրը, վանիլն ու սոդան խառնեք, ավելացրեք ձվի խառնուրդին և խմոր հունցեք: Խմորին ավելացրեք խնձորը, թուզն ու ընկույզը: Խմորը լցրեք նախապես կարագ քսած և ընկույզ, շաքար ու դարչին լցրած 22սմ տրամագծով տարայի մեջ: Թխեք նախապես տաքացրած ջեռոցում 180°-ում՝ 45-50 րոպե: