Բաղադրամասեր
Աղացած միս – 800գ,
Եփած հավի ձու – 6 հատ,
Բատոն – 400գ,
Կաթ – 0.5 բաժակ,
Կանաչի, համեմունք, աղ,
Տապակելուց առաջ թաթախելու համար – 1 հատ հում ձու և 2 ճ/գ ալյուր կամ պաքսիմատ
Պատրաստման եղանակը
Կտրատել բատոնը և թրջել կաթի մեջ: Աղացած մսին ավելացնել թրջած բատոնը, համեմունքները և մանր կտրատած կանաչին: Խառնել մինչև համասեռ զանգված ստանալը:
Բաժանել զանգվածը 6 մասի: Ամեն մի մասից ձևավորել թափակ բլիթ և վրան դնել եփած ձուն: Փաթաթել ձուն մսից պատրաստած տափակ բլիթով:
Ստացված կոտլետները սկզբում թաթախել հարած ձվի մեջ, հետո ալյուրի և ուղարկել ջեռոցը 40-50 րոպե:
Մատուցել մեջտեղից կիսած, կարտոֆիլով կամ բանջարեղենով: