Բաղադրամասեր

180 գ կոկոսի փշուրներ,

6 թեյի գդալ սպիտակաձավար,

3 հատ ձու,

3 թեյի գդալ կակաո,

½ լ կաթ,

170 գ ալյուր,

400 գ շաքարավազ,

200 գ մարգարին,

200 գ սերուցքային կարագ,

2 թեյի գդալ փխրեցուցիչ,

200 գ կաթնային շոկոլադ,

100 գ սև շոկոլադ

Պատրաստման եղանակը

Խմորի համար խառնել ձվերը, ալյուրը, հալած մարգարինը, փխրեցուցիչը, 200գ շաքարավազը, 3 ճաշի գդալ կաթը, կակոն և շոկոլադը։ Ստացված խմորը լցնել ֆորմայի մեջ։ Թխել 40-50 րոպե 180 աստիճանի պայմաններում։ Հանելուց հետո թողնել սառչի և կտրատել 2 մասի։

Կրեմի համար։ Կաթև եռացնել, երբ սկսի եռալ գդալով լցնել սպիտակաձավարը և անընդմեջ խառնել 5 րոպե։

Կարագը առանձին հարել շաքարավազի հետ։ (200 գ) Խառնել շիլան, փշուրները և կարագով շաքարավազը և աստացված զանգվածով պատել սառաց շերտերը։ Վերջին շերտը պատել շոկոլադով և դնել սառնարան, որպեսզի շոկոլադը սառի։