Բաղադրամասեր
Խմորի համար ՝
ձու 6 հատ,
օսլա 20 գրամ,
շաքարավազ 150 գրամ,
կակաո 30 գրամ,
ալյուր 130 գր,
Կրեմի համար ՝
կարագ 200 գրամ,
դեղնուց 1 հատ,
շաքարավազ 150 գրամ,
վանիլային շաքար 1 թեյի,
կոնյակ 1 ճաշի գդալ,
կաթ 100 մլ,
կակաո 25 գրամ,
շաքարավազ 100 գրամ
Պատրաստման եղանակը
Թասի մեջ խառնել ալյուրը, կակաոն, օսլան: Ձվի սպիտակուցնեը դեղնուցներից առանձնացնել:
3 ճաշի գդալ շաքարավազ լցնել դեղնուցների վրա և հարել:
Սպիտակուցները հարել, 2 ճաշի գդալ շաքարավազ լցնել, շարունակել հարել, մինչև անշարժ զանգվածի վերածվի: Սպիտակուցների մեկ երրորդը լցնել դեղնուցի վրա, խառնել: Հետո մնացածը խառնել: Ավելացնել ալյուրը, զգուշորեն խառնել:
Թխել 180- 200 աստիճան ջեռոցում 25-30 րոպե:
Թխվելուց հետո 20 րոպե ջեռոցը չբացել, որ խմորը «չնստի»: Խմորը թողնել 6-8 ժամ մնա:
Օշարակը եփել, ջուրը շաքարի հետ եփել, մինչև վերջինը հալվի, մի քիչ թանձրանա: Խմորը կիսել, օշարակը լցնել երկու շերտերի վրա:
Կրեմ. մի դեղնուցը, մի քիչ սպիտակուցն ու կաթը խառնել, քամել:
Ավելացնել 160 գ շաքարավազ, եփել միջին կրակով: Անընդհատ խառնելով եռացնել, 4-5 րոպե եփել: Սառեցնել խառնելով: 200 գ կարագը հարել վանիլի փոշու հետ, վանիլային շաքարավազը փոշի են դարձնում, որ հեշտ խառնվի: Լցնել շաքարաջուրը, հարել:
Ներքևի շերտը դնել, կրեմ քսել, երկրորդը դնել և ծածկել կրեմով: Վրան քերած շոկոլադ ցանել: Թղթից ցանկացած նախշ կտրել, դնել տորթի վրա, շաքարի փոշի ցանել: