Բաղադրամասեր

Բիսկվիթի համար՝

կակաո – 100գր,

շաքարավազ – 3 բաժակ,

ձու – 5 հատ,

կարագ – 180գր,

վանիլին – 1թ/գդ

սոդա – 1,5թ/գդ,

քացախ – 1ճ/գդ,

ալյուր – 3 բաժակ,

կեֆիր – 700մլ ,

լիկյոր մրգային – 50մլ (կամ մրգային օշարակ),

Կրեմի համար՝

կարագ – 250գր,

խտացրած կաթ եփված – 2 բանկա

Պատրաստման եղանակը

Lավ խառնել կակաոն և շաքարավազը, ավելացնել ձուն և խառնել մինչև զանգվածի միատարր դառնալը: Հալեցնել կարագը, թողնել թեթևակի հովանա և լցնել շոլոլադե զանգվածի վրա, խառնել:

Ավելացնել վանիլինը, կեֆիրը (ծայրահեղ դեպքում կարելի է փոխարինել մածունով), 1ճ/գդ քացախի մեջ հանգեցրած սոդան և խառնել զանգվածը: Այնուհետև մաս առ մաս ավելացնել այուրը և խառնել մինչև միատարր զանգվածի առաջանալը: Պետք է ստացվի թթվասերի աստիճանի պինդ խմոր, ուստի ալյուրի քանակությունը կարելի է ավելացնել կամ պակասեցնել նշված չափից: Ձևամանը (մոտ 20սմ տրամագծով) պատել բուսայուղով, ապա փռել պերգամենտային թուղթը և լցնել խմորի կեսը:

Թխել ջեռոցում 35-45րոպե 180աստիճանում: Նույն կերպ թխել երկրորդ բիսկվիթը: Պատրաստի բիսկվիթները թողնել սառչեն, ապա բաժանել 2 շերտի: Ստացված 4շերտերից 1 հատը հարկավոր է փշրել, որպեսզի դրանով հետագայում պատեք տորթը: Սակայն, փշրանքի համար կարող եք կտրել բիսկվիթի շերտերի կողքի չորացած մասերը, փշրել դրանք և պատել տորթը՝ ստանալով այդ դեպքում 4 շերտով տորթ: Բիսկվիթի ամեն շերտը ներծծել լիկյորով կամ օշարակով:

Կրեմի պատրաստման համար լավ հարել եփած խտացրած կաթը կարագի հետ: Խտացրած կաթը ավելացնել գդալ առ գդալ, հակառակ դեպքում կրեմը ջրիկ կստացվի:

Բիսկվիթի առաջին շերտի վրա քսել կրեմը, ապա դնել երկրորդ շերտը և այդպես շարունակ: Տորթը ամբողջությամբ պատել կրեմով:

Տորթի վրա շաղ տալ բիսկվիթային փշրանքները:

Պատրաստի տորթը թողնել սառնարանում նվազագույնը 4 ժամ, որից հետո միայն անցնել համտեսելուն: