Բաղադրամասեր
1 1/3 բաժակ ալյուր,
3/4 բաժակ շաքարավազ,
1 թեյի գդալ փխրեցուցիչ,
մի պտղունց աղ,
120 գրամ կարագ,
3 ճաշի գդալ կակաո,
3/4 բաժակ կոկա-կոլա,
1 հատ ձու,
0,5 բաժակ մածուն,
1 թեյի գդալ վանիլին,
Գլազուրի համար `
3/4 բաժակ յուղային սերուցք,
200 գ դառը շոկոլադ
Պատրաստման եղանակը
Ջեռոցը տաքացնել 175 աստիճան:
Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցիչի, աղի և շաքարավազի հետ: Մանր կրակի վրա դնել կաթսան և կակաոն, կոկա-կոլան, կարագը խառնել այնքան ժամանակ, մինչև կարագը հալվի: Այնուհետև լցնել ալյուրի վրա և խառնել:
Առանձին հարել ձուն, մածունն ու վանիլինը, սա նույնպես ավելացնել խառնուրդին և լավ խառնել:
Ջեռոցի կլոր տապակի մեջ յուղաթուղթ դնել, բուսայուղ քսել, լցնել խմորը և 35-40 րոպե թխել: Հանել ջեռոցից, թողնել՝ սառչի, կիսել մեջտեղից:
Գլազուրի համար սերուցքը դնել կրակին մինչև եռալը, լցնել մանրացրած շոկոլադի վրա, թողնել 2 րոպե և հետո նոր խառնել: Պետք է ստացվի թանձր և փայլուն գլազուր: Լցնել տորթի վրա: