Բաղադրամասեր

8 ձու,

1 տուփ վանիլին,

80 գրամ օսլա,

160 գրամ այլուր,

250 գրամ շաքարավազ ,

4 ճաշի գդալ կակաո,

1 թեյի գդալ սոդա,

Կրեմի համար `

200 գրամ կարագ,

4 ճաշի գդալ շաքարավազ,

2 ձու,

4 ճաշի գդալ կաթ,

Գլազուրի համար `

4 ճաշի գդալ կակաո,

4 ճաշի գդալ շաքարավազ,

4 ճաշի գդալ կաթ,

10 գրամ կարագ

Պատրաստման եղանակը

Ձվի սպիտակուցը անջատել դեղնուցից,հարել այնքան,որ դառնա պինդ զանգված,քիչ-քիչ ավելացնել շաքարավազը, օսլան,հարած դեղնուցը,սոդան,վանիլինը,կակաոն,ալյուրը:Խմորը բաժանել 3 մասի և առանձին-առանձին թխել 180 °C տաքացրած ջեռոցում,հանել թողնել հովանա:

Կրեմի պատրաստման եղանակը

Կաթը տաքացնել,ավելացնել շաքարավազը և խառնելով եփել,թողնել հովանա,ավելացնել հարած կարագը; Շերտերը միացնել կրեմով,վրան գլազուր լցնել կամ վերջում ձևավորել ըստ ճաշակի:

Գլազուրի պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները խառնել իրար և դնել թույլ կրակին , երբ եռա վերցնել կրակից, թողնել մի քիչ սառչի ,լցնել տորթի վրա: