Բաղադրամասեր

Ջնարակի համար՝

շաքարավազ – 200 գր կարագ,

կարագ – 4-5 ճ/գդ,

կակաո – 150 գր,

ջուր – 50 մլ,

սերուցք 30-35% յուղայնությամբ – 150 մլ,

ժելատին ` ըստ ճաշակի

Կրեմի համար՝

պանիր մասկարպոնե – 150 գր,

շաքարի փոշի – 125 գր,

սերուցք 30-35% յուղայնությամբ – 300 մլ,

Օշարակի համար՝

ջուր – 100 մլ,

շաքարավազ – 5 ճ/գդ,

լիկյոր – 3 ճ/գդ,

սև շոկոլադ – 50 գր,

ծիրանի չիր – 300 գր

Պատրաստման եղանակը

Ծիրանի չրի վրա ջուր ենք լցնում, թողնում 15 րոպե, այնուհետև բլենդերով հարում ենք:

Պատրաստում ենք օշարակը: Ջուրն ու շաքարավազը դնում ենք կրակին և խառնում այնքան, մինչև շաքարավազը լիովին լուծվի: Ավելացնում ենք լիկյորը և հովացնում:

Պատրաստում ենք կրեմը: Սերուցքն ու շաքարի փոշին լավ հարում ենք, ավելացնում մասկարպոնեն:

Հավաքում ենք տորթը: Բիսկվիթը 3 մասերի ենք բաժանում:

3 մասերն էլ փափկեցնում ենք օշարակով: Լցնում ենք ծիրանաչրի կեսը:

Այնուհետև լցնում ենք կրեմի կեսը, իսկ վրան՝ քերած շոկոլադը: Դնում ենք 2-րդ շերտը և նույն գործողությունները կրկնում: Այնուհետև դնում ենք 3-րդ շերտը, կողքերը կրեմապատում և 7-8 ժամով տեղափոխում սառնարան:

Ջնարակի պատրաստ լինելուց 30 րոպե առաջ տորթը տեղափոխում ենք սառցախցիկ:

Պատրաստում ենք ջնարակը: Ժելատինը ջրում թրջում ենք:

Կարագը հալցնում ենք, ավելացնում շաքարավազը, կակաոն և սերուցքը: Մարմանդ կրակին խառնում ենք այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:

Ժելատինը տաքացնում ենք և լցնում ջնարակի մեջ:

Տորթը հանում ենք սառցախցիկից, պատում ջնարակով և վրան լցնում կամ բիսկվիթի փշրանքներ, կամ՝ զարդարում ըստ ցանկության: