Բաղադրամասեր

ձու - 3 հատ,

ալյուր - 80 գր,

փխրեցուցիչ - 20 գր,

կակաո - 20 գր,

շաքարավազ - 200 գր,

ջուր - 300 մլ,

նարինջ - 0.5 հատ,

կոնյակ - 2 ճ/գդ,

սև շոկոլադ - 150 գր

Պատրաստման եղանակը

Ձվի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնում ենք, սպիտակուցներին ավելացնում ենք 120 գր շաքարավազը և լավ հարում:

Բոլոր չոր բաղադրիչները խառնում ենք, ավելացնում դեղնուցներն ու խմոր հունցում: Կամաց-կամաց ավելացնում ենք նաև սպիտակուցները:

Բիսկվիթը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 40 րոպե:

Պատրաստում ենք օշարակը: 200 մլ ջուրն ու 100 գր շաքարավազը դնում ենք կրակին և խառնելով եռացնում: Զանգվածի մեջ լցնում ենք նարնջի հյութն ու կեղևը, խառնում ենք և թողնում հովանա: Այնուհետև ավելացնում ենք կոնյակը:

Բիսկվիթը 2 հավասար մասերի ենք բաժանում և տոգորում ենք օշարակով: Պատրաստում ենք կրեմը: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, այնուհետև ավելացնում 90 մլ ջուրը: Այս ամենից հետո ամանը դնում ենք սառույցով ամանի մեջ և խառնում այնքան, մինչև զանգվածը թանձրանա:

Առաջին բիսկվիթի վրա լցնում ենք կրեմն ու դնում երկրորդ շերտը:

Շոկոլադը հալեցնում ենք և լցնում տորթի վրա: Մի փոքր շոկոլադ էլ քերիչով քերում ենք և զարդարում տորթը: