Բաղադրամասեր
կակաո - 1 թ/գդ,
ելակի ջեմ - 2 ճ/գդ,
շաքարի փոշի - 2 ճ/գդ,
Խմորի համար ՝
ձվի սպիտակուց - 8 հատ,
շաքարավազ - 200 գր,
սև շոկոլադ - 100 գր,
ալյուր - 50 գր
Կրեմի համար ՝
շաքարավազ - 100 գր,
փխրեցուցիչ - 30 գր,
ձվի դեղնուց - 2 հատ,
կաթ - 400 մլ,
կարագ - 250 գր,
վանիլին - 2 գր
Պատրաստման եղանակը
Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք և թողնում հովանա:
Պատրաստում ենք կրեմը: Ամանի մեջ խառնում ենք շաքարավազը, փխրեցուցիչն ու վանիլինը: Ավելացնում ենք ձվի դեղնուցները, մի քանի գդալ կաթ և խառնում ենք: Մեկ այլ ամանի մեջ լցնում ենք կաթն ու մնացած շաքարավազը և մարմանդ կրակին հալեցնում: Կամաց-կամաց ավելացնում ենք փխրեցուցիչով զանգվածը և լավ խառնում:
Կրեմը վերցնում ենք կրակից և ծածկում պոլիէթիլենային թաղանթով:
Պատրաստում ենք բիսկվիթը: Սպիտակուցները լավ հարում ենք, ավելացնում շաքարավազն ու շոկոլադը և թիակով լավ խառնում ենք: Խմոը խոհարարական պարկի օգնությամբ լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ:
Թխում ենք նախօրոք 220 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե: Թողնում ենք 10 րոպե հովանա:
Յուղաթղթով ռուլետանման փաթաթում ենք: Կարագը լավ հարում ենք և լցնում կերմի մեջ: Փաթաթած բիսկվիթը բացում ենք, վրան ջեմ և կրեմ քսում:
Ռուլետը փաթաթում ենք և տեղափոխում սառնարան: Մի քանի ժամ անց հանում ենք և կակաո ցանում: Մատուցելուց առաջ շաքարի փոշի ենք ցանում: