Բաղադրամասեր
500 մլ կաթ,
2 ձվի դեղնուց,
4 ճաշի գդալ շաքարավազ,
3 ճաշի գդալ փոշի կակաո,
2 ճաշի գդալ օսլա,
2 ճաշի գդալ կարագ
Պատրաստման եղանակը
Կաթի կեսը լցրեք կաթսայի մեջ, ավելացրեք կարագը։ Խառնուրդը դրեք ցածր կրակի վրա։ Մնացած կաթը խառնեք ձվի դեղնուցների, կակաոյի, օսլայի և շաքարավազի հետ, հարեք էլեկտրական խառնիչով։
Շարունակելով խառնել կաթնաձվային խառնուրդը լցրեք տաք կարագով կաթի մեջ։ Դարձյալ շարունակելով խառնել, եփեք ցածր կրակի վրա՝ մինրև թանձրանալը։
Թանձրանալուց և եռալուց հետո ևս 1-2 րոպե պուդինգը պահեք կրակի վրա, ապա հանեք գազօջախի վրայից և խառնեք։ Պուդինգը լցրեք կաղապարների մեջ։