Բաղադրամասեր

պաղպաղակ - 3.5 կգ,

կակաո - 50 գր,

ալյուր - 200 գր,

աղ - 10 գր,

փխրեցուցիչ - 1 թ/գդ,

ձու - 5 հատ,

վանիլին - 3 պտղունց,

սև շոկոլադ - 200 գր,

շաքարավազ - 450 գր,

բուսայուղ - 300 մլ

Պատրաստման եղանակը

Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք և հովացնում՝ հասցնելով սենյակային ջերմաստիճանի: Ալյուրը, կակաոն, աղն ու փխրեցուցիչն անցկացնում ենք մաղով, այնուհետև ավելացնում ենք 400 գր շաքարավազն ու խառնում ենք:

Մեկ այլ ամանի մեջ հարում ենք ձվերը, վանիլինն ու բուսայուղը: Այնուհետև ավելացնում ենք չոր բաղադրիչներով խառնուրդն ու շոկոլադը և լավ խառնում ենք:

Բիսկվիթը լցնում ենք փայլաթիթեղապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 170-180 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե: Բիսկվիթը 3 ուղղանկյունների ենք բաժանում: Ավելորդ փշրանքները դեն չենք նետում:

Անուհետև սառնարանից հանում ենք պաղպաղակն ու թողնում ենք մի փոքր հալչի: Փոքր ուղղանկյուն ձևամանը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով: Դնում ենք առաջին բիսկվիթը, վրան 1 կգ պաղպաղակ լցնում ու տարածում:

Դնում ենք բիսկվիթի երկրորդ շերտը և կրկին վրան 1 կգ պաղպաղակ տարածում: Նույն կերպ վարվում ենք վերջին բիսկվիթի և մնացած 1 կգ պաղպաղակի հետ: Բիսկվիթների փշրանքները լցնում ենք պաղպաղակի վրա՝ ևս մեկ շերտ ձևավորելով: Ձևամանը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 2-3 ժամով տեղափոխում սառնարան: Մոտ 2-3 ժամ անց պատրաստում ենք ջնարակը: 500 գր շոկոլադը լցնում ենք կաթսայի մեջ և 250 մլ սերուցքի հետ մարմանդ կրակին տաքացնում ենք՝ անընդհատ խառնելով, որպեսզի համասեռ զանգված ստանանք:

Այս ամենից հետո տորթը հանում ենք սառցախցիկից և պոլիէթիլենային թաղանթից բռնելով՝ ազատում ձևամանից: Շատ արագ լցնում ենք ջնարակի առաջին շերտը և 15-20 րոպեով տորթը տեղափոխում սառցախցիկ: Այնուհետև հանում ենք սառցախցիկից և ծածկում գանաշի երկրորդ շերտով (եթե այս ընթացքում գանաշը հասցրել է պնդանալ, մի փոքր տաքացնում ենք և կրկին հասցնում սենյակային ջերմաստիճանի):

Տեղափոխում ենք սառցախցիկ և այնտեղ թողնում մոտ մեկ ժամ։