Բաղադրամասեր

200 գրամ մուգ շոկոլադ՝ նվազագույնը 60 % կակաոյի պարունակությամբ,

180 մլ ջուր,

2 կաթսա ու թաս

Պատրաստման եղանակը

Ջուրը լցրեք մեծ կաթսայի մեջ ու մեջը տեղադրեք փոքր թաս:

Այնուհետ դրեք այն սառնարանում: Ջրի մեջ կարող եք ավելացնել սառույցի խորանարդիկներ: Թասը պետք է լավ սառչի: Վերցրեք ևս մեկ կաթսա, լցրեք 180 մգ ջուր ու ավելացրեք կես մուգ շոկոլադը:

Այնուհետ այն դրեք թույլ կրակի վրա ու խառնեք այնքան ժամանակ, մինչև շոկոլադը հալչի: Այն չպետք է եռա:

Հանեք սառնարանից կաթսան ու տաք շոկոլադը լցրեք սառը թասի մեջ՝ այն չհանելով ջրից: Խառնեք մոտ 10 րոպե: 5-7 րոպեից հետո զանգվածը կսկսի պնդանալ:

Շոկոլադե մուսը կարելի է հյուրասիրել որպես առանձին աղանդեր կամ պաղպաղակի հետ:

Երբ զանգվածը կվերածվի մածուկի, ուրեմն մուսը պատրաստ է: