Բաղադրամասեր
Շոկոլադ՝ 60-70 գր կամ կակաո՝ 1,5 ճաշի գդալ,
Ձու՝ 2 հատ,
Շաքարավազ՝ 2 ճաշի գդալ,
Ալյուր՝ 1-2 ճաշի գդալ,
Կաթ՝ 250 մլ,
Կարագ՝ 30-50 գր,
Վանիլին՝ մի փոքր
Պատրաստման եղանակը
Խառնում եք շաքարավազը ձվի հետ: Կոտրատում եք շոկոլադը, ավելացնում 1 ճաշի գդալ ջուր և հալեցնում: Ավելացնում եք 3-4 ճաշի գդալ սառը կաթ, խառնում եք:
Հալեցրած շոկոլադը կամ կակաոն զգուշորեն խառնում եք կաթի, շաքարավազի և ձվի հետ: Ավելացնում եք ալյուր, խառնում եք: Մնացած կաթը եռացնում եք:
Դանդաղ ավելացնում եք ձվա-շոկոլադային զանգվածին՝ խառնելով։ Դնում եք թույլ կրակի վրա` անընդհատ խառնելով մինչև եռալը: Ավելացնում եք կարագ, վանիլին:
Հարում եք կրեմը և սառացնում: