Բաղադրամասեր

120 գր սև շոկոլադ,

500 մլ կաթ,

10 գր ժելատին

Պատրաստման եղանակը

Ժելատինը թրջել 4ճ/գդ կաթով և թողնել ուռչի 10-15 րոպե: Կաթի մնացած մասը լցնել կաթսայի մեջ, տեղափոխել կրակի վրա և հասցնել եռման վիճակի: Հանել կրակի վրայից:

Թողնել կաթը մի փոքրիկ հովանա, ապա լցնել կտրատված շոկոլադը և խառնել մինչև զանգվածի միատարր դառնալը: Ավելացնել ուռչած ժելատինը և կրկին խառնել մինչև վերջինիս ամբողջությամբ լուծվելը:

Ստացված շոկոլադե զանգվածը լցնել սիլիկոնե ձևամանների մեջ և տեղափոխել սառնարան 2-3 ժամով սառչելու:

Պատրաստի աղանդերի վրա լցնել քերված նուշ, ապա մատուցել: