Բաղադրամասեր
200 գր սև շոկոլադ (60-70 տոկոս կակաոյի պարունակությամբ),
400 մլ սերուցք՝ 30-35% յուղայնությամբ,
50 գր կարագ,
2 ճ/գդ կակաո,
1 ճ/գդ շաքարավազ ,
1 պտղունց աղ
Պատրաստման եղանակը
Շոկոլադը կտրատել: Շաքարավազը, աղը և կակաոն խառնել իրար (եթե կակաոն գնդիկներով է, ապա մաղել):
Սերուցքը հասցնել եռման աստիճանի, մի փոքր լցնել շաքարավազով զանգվածի մեջ և խառնել, որպեսզի գնդիկներ չմնան, ավելացնել մանրացված շոկոլադը, կարագը, մնացած սերուցքը և խառնել մինչև վերջինս լուծվի (բավական թանձր և համասեռ կրեմ է ստացվում):
Կրեմը լցնել բաժակների մեջ և առնվազն 6 ժամով դնել սառնարանում: