Բաղադրամասեր

թխվածքաբլիթ - 50 գր,

մասկարպոնե պանիր - 90 գր,

կաթնային շոկոլադ - 20 գր,

կարագ - 20 գր,

սև շոկոլադ - 70 գր,

սերուցք 30-35% յուղայնությամբ - 50 մլ,

շաքարավազ - 40 գր

Պատրաստման եղանակը

Վերցում ենք 8-10 սմ տրամագծով 2 խոհարարական օղակ, դնում ափսեներ մեջ, լցնում ենք բլենդերում մանրացրած թխվածքաբլիթները և տեղափոխում սառցարան:

Շաքարավազն ու մասկարպոնեն լավ հարում ենք, երկու տեսակի շոկոլադները հալեցնում ենք, լցնում մասկարպոնեով զանգվածի մեջ ու խառնում: Առանձին ամանի մեջ հարում ենք սերուցքն ու զանգվածները միացնում:

Լավ հարում ենք: Թխվածքաբլիթները հանում ենք, ձևաանների մեջ լցնում կրեմն ու չիզքեյքը և 6-8 ժամով տեղափոխում սառնարան: Օղակները հանում ենք, զարդարում ու չիզքեյքները մատուցում: