Բաղադրամասեր

3 հատ ձու,

1,5 ճաշի գդալ շաքարավազ,

100 գ շոկոլադ,

100 գ կարագ,

1 ճաշի գդալ կոնյակ

Պատրաստման եղանակը

Առանձնացնել դեղնուցները սպիտակուցներից: 3 սպիտակուցներն առանձին հարել, այնուհետեւ ավելացնել 1,5 ճաշի գդալ շաքարավազը և 3 դեղնուցները: Հալեցնել 100 գ շոկոլադը 100 գ կարագի հետ և ավելացնել հարված մասսային:

Ամբողջին ավելացնել 1-2 ճ/գ կոնյակ և լցնել բաժակների մեջ: Դնել սառնարանը: Մատուցելուց առաջ կարող եք «Շոկ -մանժեի» վրա ավելացնել մանրացված ընկույզ: