Բաղադրամասեր
500 գ խոզի կամ տավարի, հավի, հնդկահավի միս
250 գ շերտավոր խմոր
300 գ սունկ
200 գ եփած բրինձ
150 գ սոխ
աղ, պղպեղ
բուսական յուղ
Պատրաստման եղանակը
Միսը համեմել աղով, պղպեղով և փաթաթել փայլաթիթեղով, տեղավորել տապակի մեջ ու դնել ջեռոցում: Եփել 180 աստիճանում, մեկ ժամ:
Սոխը, սունկը մանր կտրատել:
Բուսական յուղում տապակել սոխը, ավելացնել սունկը: 15-20 րոպե տապակելուց հետո ավելացնել եփած բրինձը, աղել, լավ խառնել, վերցնել կրակից, թողնել հովանա:
Խմորը գրտնակել 3 մմ հաստությամբ:
1/3 մասում դնել միջուկը:
Միջուկի վրա դնել տաք միսը:
Մսի վրա լցնել միջուկի մնացած մասը:
Միջուկով խմորն ամուր փաթաթել, ծայրերը լավ սեղմել, որպեսզի չթափվի միջուկը: Դնել տապակի մեջ, 180 աստիճանում եփել 20-25 րոպե:
ՄԱՏՈՒՑԵԼԻՍ ԳԵՂԸՑԻԿ ԿՏՐԱՏԵԼ: