Բաղադրամասեր

պատրաստի շերտավոր խմոր - 500 գր,

թթվասեր - 300 մլ,

ձկնկիթ կարմիր - 2 թ/գդ

սամիթ - 2 ճյուղ,

ձուկ - 100գր (քիչ աղ դրած սաղմոն),

բազուկ - 1 հատ (խաշած),

սոյայի սոուս - 2 թ/գդ

Պատրաստման եղանակը

Խմորը գրտնակով բացում ենք և պատառաքաղով ծակծկում։ Ջեռոցը տաքացնում ենք մինչև 180 աստիճան և շերտը տեղափոխում ջեռոցի մեջ ու թխում 10-15 րոպե։

Պատրաստի շերտը տաք վիճակում բաժանում ենք 3 հավասար ուղղանկյունների։ Անհավասար ծայրերը փշրում ենք։

Թթվասերը 2 մասի ենք բաժանում. 1-ի մեջ ավելացնում ենք ձկնկիթը և սոյայի սոուս, մյուսի մեջ` սամիթ և սոյայի սոուս և խառնում ենք։ Առաջին շերտին ավելացնում ենք ձկնկիթով խառնած թթվասերը, այնուհետև ծածկում երկրորդ շերտով։ Երկրորդ շերտի վրա լցնում ենք սամիթով թթվասերը, ձկան կտորները և կրկին պատում սամիթով թթվասերով։

Այնուհետև դնում ենք երրորդ շերտը, վրան քսում ենք ձկնկիթրով թթվասերը և վրան ցանում փշրանքը։ Ըստ ցանկության կարող ենք բազուկով վարդեր պատրաստել։ Շերտավոր խմորը գրտնակում ենք և շերտերով կտրտում։ Ծայրերը ամրացնում ենք ատամի չոփիկով։

Խաշած բազուկը կտրտում ենք բարակ շերտերով։ Խմորի յուրաքանչյուր շերտի վրա դնում ենք բազուկի շերտը և փաթաթում։

Այնուհետև մեր պատրաստած վարդերը դնում ենք ջեռոցը, թխում և ձևավորում մեր տորթը։