Բաղադրամասեր
պատրաստի շերտավոր խմոր - 450 գր
երշիկ - 200 գր,
պանիր - 100 գր,
ձիթապտուղ - ըստ ճաշակ,
լոլիկ - 150 գր,
մայոնեզ, համեմ - ըստ ճաշակ
Պատրաստման եղանակը
Երշիկն ու ձիթապտուղները կտրատում ենք: Շերտավոր խմորը ձևամանի չափով գրտանում ենք և դնում բուսայուղապատ կամ յուղաթղթապատ ձևամանի մեջ: Վրան մայոնեզ ենք քսում։
Շարում ենք կտրատած երշիկները, լոլիկն ու ձիթապտուղները: Վրան պանիր ենք ցանում և թխում նախօրոք 230 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե: